Լեռնային Ղարաբաղում քառօրյա պատերազմի ժամանակ Ադրբեջանը բազմիցս խախտել է միջազգային նորմերը։ Այս մասին ապրիլի 13-ին կայացած մամուլի ասուլիսին ասել է «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը։

Այդ խախտումների թվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ ագրեսիան է եւ տարածքների բռնազավթումը։ «Ադրբեջանը խաղաղ բնակչության նկատմամաբ բռնություն է կիրառել, խոշտանգել նրանց, սպանել, տուժել են նաեւ երեխաներ։ Արդեն 2 գյուղում՝ Թալիշում եւ Մատաղիսում, տեղահանված մարդիկ կան։ Դա նույնպես միջազգային պարտավորությունների խախտում է։ Մեր զինծառայողներից շատերի մարմինները խոշտանգվել են»,- ասել է Փոստանջյանը եւ նշել, որ մենք պետք է այդ փաստերը ներկայացնեն տարբեր միջազգային հարթակներում։ «Եվրոպայի խորհրդում արդեն այսօր պետք է նախաձեռնվեր Ադրբեջանի մասնակցության դադարեցումը»,- եզրափակել է Փոստանջյանը։