Հայաստանի զարգացման hիմնադրամն Ավստրիայի դաշնային տնտեսական պալատի հետ հայ-ավստրիական միջկառավարական հանձնաժողովի 7-րդ նիստի շրջանակում նախաձեռնել է գործարար համաժողով, որը մեկնարկել է այսօր՝ ապրիլի 13-ին, Վիեննայում։
Հիմնադրամի լրատվական ծառայությունից հայտնում են, որ Ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանի գլխավորած հայկական պատվիրակության կազմում Ավստրիա են մեկնել շուրջ 25 ընկերության ներկայացուցիչներ՝ շինարարության, տրանսպորտի եւ բեռնափոխադրումների, սննդամթերքի արտադրության ոլորտներից, ինչպես նաեւ ներկրումներով եւ արտահանումներով զբաղվող ընկերություններից։
Հարգելի պարտադիր ժամկետային զինծառայողների ընտանիքներ,
ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿՆ իջեցնում է Ձեր գործող կամ նոր տրամադրվող սպառողական վարկերի տոկոսադրույքը:
Շնորհակալ ենք, Հա´յ Զինվոր ...
ԱՄԵՆ ԲԱՆ ԼԱՎ Է ԼԻՆԵԼՈՒ
Հայ գործընկերների հետ գործարար հնարավորությունները եւ համագործակցության հնարավոր հեռանկարները քննարկելու նպատակով համաժողովին մասնակցում են ավստրիական ավելի քան 35 ընկերությունների եւ մասնագիտական կառույցների ներկայացուցիչներ։ Նրանց թվում են գործարար ոլորտը միավորող հասարակական կառույցների, խորհրդատվության, էներգետիկ արդյունավետության, շինարարության ոլորտների, ինչպես նաեւ մեծածախ եւ խոշոր գնորդ կազմակերպությունների ներկայացուցիչներ։
Համաժողովի ընթացքում հայկական կողմը կներկայացնի մեր երկրի ներդրումային միջավայրն ու հնարավորությունները, կառավարության այսօրվա տնտեսական օրակարգը, բարեփոխումների ընթացքը, միջազգային առեւտրային արտոնյալ ռեժիմները եւ, աշխարհաքաղաքական նոր զարգացումների համատեքստում, Հայաստանի կամրջող դերը Իրանի հետ։ Նախատեսված են 200-ից ավելի հանդիպումներ, որոնց ընթացքում կքննարկվեն համատեղ ծրագրեր։
«Կարծում ենք, գյուղատնտեսության, տեղեկատվական տեխնոլոգիաների, վերականգնողական էներգետիկայի ոլորտները բավականին հեռանկարային են հայ-ավստրիական համատեղ բիզնեսի համար։ Մեր ավստրիացի գործընկերներին կհաղորդվի, որ Հայաստանի զարգացման հիմնադրամը կաջակցի ցանկացած գործարար պայմանավորվածության ցանկացած փուլում՝ նպաստելով ներդրումների հեռանկարներ ունեցող ծրագրերի իրականացմանը»,- նշել է Հայաստանի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Արման Խաչատրյանը։





























