Անհրաժեշտ է անել ամեն բան, որպեսզի եվրոպական կառույցները տեսնեն Ադրբեջանի հանցագործ էությունը։ Այս մասին ապրիլի 13-ին լրագրողներին ասել է ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով ԵԽԽՎ-ում Թուրքիային եւ Ադրբեջանին հակազդելու մասին հարցին։
Նրա խոսքով՝ Հայաստանը պայքարում է երկու պետությունների՝ Թուրքիայի եւ Ադրբեջանի դեմ, քանի որ նրանք Ղարաբաղի հարցում միասնական օրակարգ ունեն։ «Առաջին հերթին անհրաժեշտ է հասնել նրան, որ եվրոպական կառույցները, որոնք պատժամիջոցներ կիրառելու հարուստ փորձ ունեն, այդ պատժամիջոցները կիրառեն Ադրբեջանի հանցագործ ռեժիմի դեմ»,- ընդգծել է Շարմազանովը։
Նրա խոսքով՝ դա նյութականի եւ գաղափարի պայքար է։ «Նյութականը ադրբեջանական նավթն է, գաղափարը՝ հայրենիքի համար մեր պայքարը։ Նյութականը արժեզրկվում է, գաղափարը՝ երբեք»,- ընդգծել է Շարմազանովը։




























