Ապրիլի 9-13-ը ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն են դիմել Արցախին մարդասիրական աջակցություն ցուցաբերելու պատրաստ բազմաթիվ կազմակերպություններ, ՀՀ տարբեր համայնքների ներկայացուցիչներ եւ անհատ քաղաքացիներ:

Շնորհակալություն ենք հայտնում սրտացավության եւ արագ արձագանքի համար ու ներկայացնում հավաքագրված մարդասիրական օգնության ցանկը:

Մեծ ակտիվություն են ցուցաբերել ՀՀ Արարատի մարզի Ղուկասավան համայնքի բնակիչներ Ս. Վարդանյանը եւ Ծ. Մուրադյանը, որոնց ջանքերով հավաքվել է՝

• կարտոֆիլ՝ 3 պարկ

• մակարոն՝ 137 կգ

• մուրաբա՝ 24 տարա

• աղ՝ 15 կգ

• հագուստ՝ 60 միավոր

• սննդամթերք՝ 8 արկղ

• հիգիենայի տարբեր պարագաներ՝ 3 արկղ եւ 42 միավոր

• ծխախոտ՝ 35 բլոկ

ՀՀ Արարատի մարզի Ավշար (սննդամթերք, հիգիենայի պարագաներ, հագուստ՝ 8 արկղ) եւ Կոտայքի մարզի Նոր Հաճն համայնքներ(Գրիգորյան Հրանտ՝ 29 արկղ հագուստ եւ սնունդ):

Արցախին մարդասիրական օգնություն հատկացնելու հարցում աջակցություն են ցուցաբերել հայտնի երգիչներ Արամեն եւ Սիլվա Հակոբյանը՝ իրենց հիմնած կազմակերպությունների («Արամ Փրադակշն», «Եվրո մյուզիք» ՍՊԸ) հետ միասին տրամադրելով` 15 արկղ սննդամթերք, հրուշակեղեն եւ ծխախոտ, 12 արկղ ջուր, 30 զույգ ռետինե երկարաճիտ կոշիկ:

Արցախին մարդասիրական օգնության տարբեր փուլերում օգնություն է տրամադրել քաղաքացի Նարբե Մեսրշանին (պահածոներ, հիգիենայի պարագաներ՝ 4 արկղ):

Oգնություն ցուցաբերած այլ կազմակերպությունների, անհատների եւ առաքվող ապրանքի ամբողջական ցանկին կարող եք ծանոթանալ այստեղ:

ՀՀ ԱԻ նախարարությունը, մշտական կապի մեջ լինելով Արցախի Հանրապետության կառավարության օպերատիվ շտաբի հետ, ներկայացնում է այս պահի առաջնահերթ կարիքների ցանկը.

• քնապարկեր

• թիկնոց-անձրեւանոցներ (плащ-накидка)

• անձնական հիգիենայի պարագաներ

• ներքնազգեստ:

Որպես օգնություն տրամադրվող դեղորայքն անհրաժեշտ է համաձայնեցնել ՀՀ առողջապահության նախարարության հետ: Սննդամթերքի կարիք այս փուլում չի զգացվում:

Բոլոր այն անձինք եւ կազմակերպությունները, որոնք ցանկանում են ֆինանսական աջակցություն ցուցաբերել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը, կարող են դրամական փոխանցումներ կատարել հետեւյալ բանկային հաշիվներին`

Սպասարկող բանկ` «Արցախբանկ» ՓԲԸ

Հասցե` Կիեւյան փողոց 3, Երեւան, Հայաստան

SWIFT` ARTSAM22

Ստացող` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների նախարարություն

Հաշվի համարը` 22300612211100 (ՀՀ դրամ).

Հաշվի համարը` 22300110153200 (ԱՄՆ դոլար).

Հաշվի համարը` 22300200153300 (Եվրո).

Հաշվի համարը` 22300400153100 (ՌԴ ռուբլի):

Սիրելի հայրենակիցներ, օգնություն ցուցաբերել ցանկացող բոլոր պետական, հասարակական եւ մասնավոր կառույցները, կազմակերպությունները եւ անհատները կարող են դիմել ՀՀ ԱԻ նախարարություն` ք. Երեւան, Դավիթաշեն 4-րդ թաղամաս, Ա. Միկոյան 109/8 հասցեով կամ զանգահարել 060 44-03-35, 010 31-78-57, 099 31-71-12 հեռախոսահամարներով:

Անհրաժեշտության դեպքում ՀՀ ԱԻ նախարարությունը կկազմակերպի նաեւ տրամադրվող մարդասիրական օգնության տեղափոխումը ձեր նշած վայրից ընդհանուր հավաքատեղի: