Միլիարդատեր Կոնստանտին Գրիգորիշինի նկատմամբ, որին կասկածում են ավելի քան կես մլրդ ռուբլու հարկ չվճարելու մեջ, հետախուզում է հայտարարվել, հայտնում է ՏԱՍՍ-ը` վկայակոչելով երկրի իրավապահ ուժերին:
«Գրիգորիշինը «ՊԻԿ Սոզիդանիե» ԲԲԸ-ի գլխավոր տնօրեն Վլադիմիր Բոգատիրյովի հետ նախնական համաձայնության գալով` ավելացված արժեքի վերաբերյալ հարկային հայտարարագրերում դիտավորյալ կերպով կեղծ տեղեկություններ է ներառել 2009-2010 թթ-ի շահույթի վերաբերյալ, ինչով ՌԴ բյուջեին 675 մլն ռուբլի ընդհանուր գումարի չափով վնաս է հասցրել», — պարզաբանել է քննությանը մոտ կանգնած աղբյուրը:
Գրիգորիշինը կասկածվում է Ռուսաստանի ՔՕ-ի 33 հոդվածի 3-րդ մասով եւ 199 հոդվածի 2-րդ մասով («Մի խումբ անձանց կողմից նախնական հանցավոր համաձայնության միջոցով հարկերի վճարումից կազմակերպված խուսափում»):




























