Թուրքիայում Իմրալի կղզու բանտում ցմահ բանտարկության դատապարտված քրդերի առաջնորդ Աբդուլահ Օջալանի քրդական հարցի կարգավորման «Ճանապարհային քարտեզը» պատրաստ է եւ ներկայացվել է բանտի ղեկավարությանը։ Այս մասին տեղեկացնում է թուրքական Radikal թերթը։

Քրդերի առաջնորդ Աբդուլահ Օջալանը հանդիպել է բանտ այցելած իր փաստաբանների հետ եւ ներկայացրել իր կողմից պատրաստված քրդական հարցի կարգավորման համար «Ճանապարհային քարտեզը»: Բանտում Օջալանի հետ հանդիպումից հետո նրա փաստաբան Օմեր Գյունեշը հայտարարել է, որ ճանապարհային քարտեզը Եվրոպայի մարդու իրավունքների դատարանին, եւ լրատվամիջոցներին ներկայացնելու նպատակով այն հանձնել են բանտի վարչությանը թույլտվության համար, ինչպես նաեւ մեկ օրինակ վերցնելու համար դիմել է Բուրսա քաղաքի դատախազություն։