Երջանկության եւ ապագայի նախարարությունը շատ օգտակար կլիներ նաեւ Ռուսաստանի համար: Այդ մասին հայտնել է Ռուսաստանի Դաշնության Խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն Արաբական Միացյալ Էմիրությունների փոխնախագահ, Դուբայի վարչապետ, էմիր Մուհամմեդ բեն Ռաշիդ ալ-Մաքտումի հետ հանդիպմանը:
«Նրանք երջանկության նախարարություն են ստեղծել: Դա հավանաբար միակ երկիրն է, որտեղ նման նախարարություն կա: Ինձ թվում է` նման նախարարությունը շատ օգտակար կլիներ նաեւ Ռուսաստանի համար», — նշել է Մատվիենկոն:
Դաշնության Խորհրդի նախագահը նաեւ ընդգծել է նախարարությունների գործառույթներին ավելի մանրամասնորեն ծանոթանալու անհրաժեշտությունը: «Մենք կխնդրենք ավելի մանրամասնորեն մեզ ուղարկել նրա գործառույթները, լիազորությունները: Կարծում եմ, որ Ռուսաստանի համար դա շատ հետաքրքիր փորձ է», — նշել է նախագահը, հայտնում է «Ինտերֆաքսը»: http://www.interfax.ru/.





























