Ապրիլի 11-ին, ժամը 20.45-ին, 1979 թ. ծնված Իգոր Բ.-ն ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում էր տվել, որ Երեւանի Մոսկովյան փողոցի թիվ 21/1 հասցեում գտնվող մթերային խանութի սեղանից գողացել են իր բջջային հեռախոսը:

Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել է 1986 թ. ծնված Սուրեն Մ.-ն, ով բացատրական աշխատանքների շնորհիվ՝ ներկայացել է բաժին եւ տվել խոստովանական բացատրություն:

Գողոնն առգրավվել է:

Կատարվում է հետաքննություն: