Մարտի 30-ին, ժամը 20.35-ին, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Նոր Նորքի բաժնում հաղորդում էր ստացվել, որ իրենց է զանգահարել 1961 թ. ծնված Նաիրա Հ.-ն եւ հայտնել, որ նույն օրը, ժամը 20.00-ից 20.30-ն ընկած ժամանակահատվածում, տեխնիկական միջոցների գործադրմամբ անհայտ երեք անձ կոտրել են դռան փականը, մուտք գործել բնակարան, հափշտակել 100 դոլար եւ 140.000 դրամ ու նկատելով իրեն` դիմել են փախուստի:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական եւ քննչական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ կողոպուտը կատարել է բնակարանային գողության համար ապրիլի 7-ին բերման ենթարկված, 1988 թ. ծնված Աբրահամ Հ.-ն եւ դեռեւս չպարզված անհայտ երկու անձ, ովքեր նշված բնակարանից գողացել են նաեւ ոսկյա, արծաթյա զարդեր, քարեր եւ զարդատուփ` պատճառելով 925.126 դրամի վնաս:
Աբրահամ Հ.-ն կալանավորված է:
Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը եւ անհայտ երկու անձանց հայտնաբերելու ուղղությամբ:
Քննությունը շարունակվում է:





























