Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԻՏՁՄ) սկիզբ է դրել նոր, «BrainLab» կոչվող հարթակի գործարկմանը: «BrainLab»-ը բիզնես հանդիպումների ոչ պաշտոնական ֆորմատ է: Այն անցկացվում է միջազգային եւ տեղական առաջատար կազմակերպությունների ղեկավարների փորձի փոխանակման, բիզնես հարաբերությունների ստեղծման ու զարգացման նպատակով:

«BrainLab»-ի առաջին հյուրն ամերիկյան հանրահայտ «Կալիքս» ընկերության Մարքեթինգի գծով փոխնախագահ Դեյվիդ Սեդան է: «Կալիքս» ընկերությունը հեռահաղորդակցության եւ ծրագրային ապահովման  առաջատար մատակարարներից է: Մինչ այս, Դեյվիդը Սեդան 12 տարի աշխատել է Apple ընկերությունում՝ որպես մարքեթինգի պատասխանատու,  զբաղեցրել է նաեւ  Cisco եւ Hewlett Packard ընկերությունների վաճառքի եւ մարկետինգի տնօրենի պաշտոնը:

«BrainLab» առաջին հանդիպմանը մասնակցել են  BSC, CQG, EIF, Harmonia Foundation, Macadamian, Monitis, PicsArt, Ucom, VOLO, ինչպես նաեւ միջոցառման աջակից ArmAs ընկերությունների ներկայացուցիչները:

Նշենք, որ ԻՏՁՄ-ի այս նախաձեռնությունը շարունակական բնույթ է կրելու: Առաջիկայում «BrainLab»-ում կհյուրընկալվեն տեխնոլոգիական շուկայի առաջատար այլ ընկերությունների մասնագետներ: