Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում՝ ապրիլի 13-ին հայտնաբերվել եւ բերման է ենթարկվել 1988 թ. ծնված Ռուստամ Ստեփանյանը։

Նա ՌԴ իրավապահների կողմից գտնվում էր միջազգային հետախուզման մեջ անձի առեւանգման եւ սպանության մեղադրանքներով:

Խափանման միջոցը՝ կալանք:

Հետախուզվողին հայտնաբերելու մասին տեղեկացվել է հետախուզումը նախաձեռնողին: