Հայկական կողմը ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակին է փոխանցել Ղարաբաղում ադրբեջանական ռազմական հանցագործությունների մասին նյութերը: Այս մասին Հայաստանի Հանրային հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ հայկական կողմը տվյալներ ունի Ադրբեջանի կողմից զանգվածային ռազմական հանցագործությունների իրականացման մասին, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակիչների եւ զինծառայողների նկատմամբ Միջազգային մարդասիրական իրավունքի եւ Ժնեւի կոնվենցիայի խախտումների մասին:





























