Ոստիկանության Շենգավիթի բաժնում հաղորդում էր ստացվել, որ 20-ամյա Ռոբերտ Ֆ.-ն հյուրընկալվելով ընկերոջ տանը՝ հյուրասենյակի սեղանից գողացել է 65 գրամ կշռով ոսկյա շղթա` խաչով:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ՝ Ռոբերտ Ֆ.-ն հայտնաբերվել, բերման է ենթարկվել բաժին և տվել խոստովանական բացատրություն` ներկայացնելով ոսկյա շղթան ու խաչը:
Կատարվում է հետաքննություն:





























