27-ամյա Սարգիս Գ.-ն ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդում էր տվել, որ Երեւանի Հ. Քոչարի եւ Գյուլբենկյան փողոցների խաչմերուկի մոտ կայանված «ԻԺ-27175» մակնիշի ավտոմեքենայի բեռնախցիկից եւ գողացել են «Մերկուրի» գազի կաթսա եւ ծխատար:

Ոստիկանության ծառայողները Ազատության պողոտայի թիվ 11 հասցեի մոտից, գողությունը կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 41-ամյա Արա Կ.-ին, ով տվել է խոստովանական ցուցմունք:

Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:

Կատարվում է քննություն: