26-ամյա Անդրանիկ Զ.-ից ոստիկանության Մաշտոցի բաժնում ահազանգ էր ստացվել, որ իրենց շենքի բակում կայանված «ՎԱԶ 2103» մակնիշի ավտոմեքենայից գողացել են Էլեկտրական մարտկոցը` պատճառելով 29.000 դրամի վնաս:

Ոստիկանության ծառայողները Լենինգրադյան-Սիսակյան փողոցների խաչմերուկից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 23-ամյա Էդգար Վ.-ին, որը տվել է խոստովանական բացատրություն:

Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:

Քննությունը շարունակվում է: