Ադրբեջանական կողմին ոչ մի սանտիմետր հող չի կարելի զիջել: Այս մասին ապրիլի 14-ին մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է «Վան» գործողության ղեկավար Վազգեն Սիսլյանը:
Նա վստահ է, որ Լեռնային Ղարաբաղին շրջապատող յոթ շրջաններից բացի եւս 7-ն էլ է պետք ազատագրել, որպեսզի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անվտանգությունն ապահովված լինի: «Ես վստահ եմ մեր բանակի մարտունակության մեջ: Ադրբեջանցիները շատ զենք ունեն, բայց նրանք չունեն այն մարտական ոգին, որը հայերն ունեն: Մեր զինծառայողներից յուրաքանչյուրը մի ամբողջ «Սմերչ» համակարգ է»,- շեշտել է Սիսլյանը:





























