Հայաստանի երիտասարդական հիմնադրամը ՀՀ նախագահի աշխատակազմի կողմից հատկացվող դրամաշնորհների մրցույթ է հայտարարում:

Մրցույթը կլինի հետեւյալ անվանակարգերով՝

Մերօրյա հերոսներ

Սահմանամերձ գյուղական համայնքների առաջնահերթ խնդիրների լուծմանն ուղղված միջոցառումների իրականացում:

Մրցույթին կարող են մասնակցել այն հասարակական կազմակերպությունները, որոնք`

1) իրենց կանոնադրական խնդիրներով եւ գործունեության բնույթով համապատասխանում են մրցույթի անվանակարգին,

2) ներկայացնում են հետեւյալ փաստաթղթերը.

մրցութային հայտը, ծրագիրը եւ ֆինանսական նախահաշիվը,

մրցութային հայտ ներկայացնելու մասին հասարակական կազմակերպության ղեկավար մարմնի որոշումը,

կազմակերպության կանոնադրության եւ պետական ռեգիստրի վկայականի պատճենները,

տեղեկանք հարկային ծառայությունից՝ հարկային պարտավորություններ չունենալու մասին,

տեղեկանք բանկից՝ գործող դրամային հաշվեհամար ունենալու մասին,

երաշխավորություններ առնվազն երկու անձանցից եւ/կամ կազմակերպություններից:

Վերը նշված փաստաթղթերից որեւէ մեկի բացակայության դեպքում ներկայացված ծրագիրը չի մասնակցում մրցույթին:

Նախապատվությունը կտրվի այնպիսի ծրագրերին, որոնք պարունակում են նորարարական մոտեցումներ, գործիքներ եւ առավել մեծ ազդեցություն կարող են ունենալ թիրախային խմբի վրա:

Դրամաշնորհային մրցույթում հաղթած հասարակական կազմակերպությունը պետք է դրամաշնորհային ծրագրերի իրականացումն սկսի ոչ շուտ, քան 2016 թվականի հունիսի 1-ը եւ ավարտի ոչ ուշ, քան 2016 թվականի դեկտեմբերի 1-ը:

Մրցույթին մասնակցելու համար մրցութային հայտը պետք է ներկայացվի 2016 թվականի ապրիլի 14-ից մինչեւ 2016 թվականի մայիսի 16-ը, ժամը 12:00` յուրաքանչյուր աշխատանքային օր` ժամը 11:00-16:00 (ընդմիջում` 13:00-14:00), Հայաստանի երիտասարդական հիմնադրամի` Տերյան 74 հասցեում գտնվող գրասենյակ: Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել +374 10 56 79 22: