Հայաստանում տեղակայված Հարավային ռազմական օկրուգի «Էրեբունի» ավիացիոն ռազմակայանի ուղղաթիռների անձնակազմները պատրաստվում են մասնակցել ավիաշոուի, որը կազմակերպվելու է Երեւանում Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 71-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր միջոցառումների շրջանակում:
Օդաչուները, օպերատորները ու բորտտեխնիկները անցել են բուժզննում ու թռիչքներին մասնակցելու թույլատվություն ստացել:
Պլանային թռիչքների ժամանակ Մի-24Պ ու Մի- 8 ՄՏ հարվածային ու տրանսպորտային ուղղաթիռները կիրականացնեն թռիչքներ ռուսական ավիացիոն միավորման ինստրուկտորների առաջադրանքներով: Անձնակազմները նախապատրաստվում են հանդիսավոր շարքով թռիչքների, որպեսզի Երեւանում մասնակցեն Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի տոնակատարություններին:





























