Վերջին կարճատեւ պատերազմի ժամանակ Ադրբեջանը ռազմական հանցագործություններ է կատարել: Այս մասին ապրիլի 14-ին մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է Վան գործողության ղեկավար Վազգեն Սիսլյանը:
Ադրբեջանի ու Թուրքիայի վրա, նրա խոսքով, պանթուրանիզմի ծրագիր է աշխատում: «Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ էրդողանը ուզում է դառնալ նոր սուլթան: Մենք պետք է պատրաստ լինենք ամեն ինչի: Մենք բոլորս գիտենք, թե Ադրբեջանում մարդու իրավունքների հարցերում ինչ իրավիճակ է, ինչ ճնշում են գործադրում լրագրողների վրա»,- արձանագրել է Սիսլյանը: Արտասահմանում ոչ ոք չի խոսում այն մասին, որ մեր զինծառայողների մարմինները խեղված էին, շեշտեց նա: «Չէ՞ որ դա ռազմական հանցագործության փաստ է»,- հավելեց Վազգեն Սիսլյանը:





























