Սկսվել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի «ուղիղ կապը» ռուսաստանցիների հետ:

Դաշնային հեռուստաալիքների ուղիղ եթերում Վլադիմիր Պուտինը ստուդիայում հավաքվածների առաջ պատասխանելու է այն հարցերին, որոնք ստացվում են հեռախոսով, տեսակապով կամ ինտերնետի միջոցով, հայտնում է Gazeta–ն:

Ռուսաստանի քաղաքացիներից ստացվել է երկու միլիոն հարց: Միջոցառումն արդեն 14-րդ անգամ է անցկացվում:

2015-ին նախագահը ուղիղ կապն անցկացրել էր ապրիլի 16-ին, այն տեւել էր 3 ժամ 56 րոպե: