Ադրբեջանի վրա ազդելու՝ Ռուսաստանի միակ հնարավորությունը զենքի առևտուրն է : Այս մասին ապրիլի 14-ին մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը:
Նրա կարծիքով Ռուսաստանը,իհարկե, կշարունակի զենք մատակարարել Ադրբեջանին: «Սա միանգամայն հասկանալի է քաղաքական տեսակետից: Հայաստանի վրա Ռուսաստանը ազդեցության հիմնական միջոցներն են անվտանգությունը (սպառազինությունը) եւ էներգակիրները (գազ): Իսկ Ադրբեջանի վրա ազդելու միակ հնարավորությունը անվտանգությունն է՝ Ռուսաստանը զենքի առեւտրից բացի որեւէ այլ հնարավորություն չունի», շեշտել է Իսկանդարյանը:
Հետաքրքիր է, շարունակեց քաղաքագետը, թե ինչպիսի շարժ կլինի նավթի գների անկման պայմաններում: «Ադրբեջանը իր բանակի զարգացման վրա միլիարդներ է ծախսել, Բաքվի փողերն արդեն վերջանում են»,- հավելել է նա:





























