Մեկնարկել է «Բաց խաղ» համակարգչային եւ բջջային խաղերի նախագծման 6-րդ ամենամյա առաջնության հայտերի գրանցումը: Խաղերի նախագծման ոլորտն այսօր աշխարհում ամենազարգացած եւ տնտեսության ամենաեկամտաբեր ճյուղերից մեկն է: «Բաց խաղ» առաջնության կազմակերպիչները նպատակ ունեն Հայաստանում նույնպես զարգացնել խաղային ինդուստրիայի ոլորտը, ստեղծել նոր բիզնես միջավայր եւ բարձրակարգ մասնագետներ:

«Բաց խաղ» համակարգչային եւ բջջային խաղերի նախագծման առաջնությունն անցկացվում է 3 փուլով, որոնց ընթացքում մասնակիցները ներկայացնում են իրենց կողմից ստեղծված համակարգչային եւ բջջային խաղերը, ապա  փուլ առ փուլ պրոֆեսիոնալ ժյուրիի օգնությամբ զարգացնում դրանք: Ժյուրիի կազմում ընդգրկված են խաղերի ստեղծման ոլորտի հայաստանյան առաջատար ընկերությունների ղեկավարներ:

«Բաց խաղ» առաջնության կազմակերպիչ՝ Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը նշում է, - «Ամենամյա այս մրցույթի շնորհիվ մենք բացահայտում եւ խրախուսում ենք տեխնոլոգիական ոլորտում մեծ ներուժ ունեցող երիտասարդներին, նպաստում նրանց հմտությունների զարգացմանը:  Մրցույթի մասնակիցները բացի այն, որ խաղերի ստեղծման մեծ գիտակ են դառնում, նաեւ ապագայում կարող են հանդիսանալ որպես ռազմաարդյունաբերական համալիրի մասնագետներ»:

«Մեր ընկերությունը մշտապես կարեւորել է նոր սերնդի կրթական զագացման աջակցությունը եւ տարիների ընթացքում մեծ ներդրում է կատարել թե´ ՏՏ ոլորտի զարգացման, թե´ այդ ոլորտում երեխաների կրթության կազմակերպման ուղղությամբ: ԻՏՁՄ-ի հետ համագործակցությամբ հիմնել ենք ինժեներական լաբորատորիաներ ինչպես երեւանյան, այնպես էլ մարզային, նաեւ՝ սահմանամերձ գյուղերի դպրոցներում: «Բաց խաղ» առաջնությունն այս համագործակցության տրամաբանական շարունակությունն է, քանի որ այն հնարավորություն է ընձեռում ծրագրավորման եւ կոդավորման ոլորտում բացահայտել եւ զարգացնել մեր երիտասարդ սերնդի ներուժը, որը հետագայում հիմք կծառայի խաղերի նախագծման ոլորտի զարգացմանը, բացի այդ հնարավորություն կընձեռի ձեռք բերված կոդավորման հմտությունները հետագայում գործածել նաեւ այլ բնագավառներում», - նշում է «Բաց խաղի» համակազմակերպիչ «Յուքոմ» ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը:

«Արդեն երկրորդ տարին է, ինչ Նշենք, որ առաջնության մրցանակային ֆոնդը կազմում է 2 մլն դրամ: Կլինեն նաեւ խրախուսական այլ մրցանակներ, այդ թվում՝ տեխնիկա:

 «Բաց խաղ» առաջնության մասնակցության հայտը եւ այլ մանրամասներ ներկայացված են www.opengame.am կայքում:

«Բաց խաղ» համակարգչային եւ բջջային խաղերի նախագծման առաջնությունն 2011 թվականից իրականացվել է ԻՏՁՄ-ի եւ Օրանժ Արմենիա ընկերության, իսկ այժմ արդեն «Յուքոմ» ընկերության համատեղ ջանքերով: Արդեն երկու տարի է, ինչ մրցույթի գործընկեր է հանդիսանում Huawei ընկերությունը: