Ռուսաստանը չի հայտնվել եւ չի հայտնվի թշնամական օղակի մեջ: Այս մասին «ուղիղ միացման» ժամանակ ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:
«Մենք չենք հայտնվել եւ չենք հայտնվի թշնամական օղակի մեջ: Դա բացառված է»,- ասել է նա:
Պուտինը վստահ է, որ Ռուսաստանը բարեկամական հարաբերություններ ունի աշխարհի երկրների ճնշող մեծամասնության հետ: «Ես արդեն չեմ խոսում այնպիսի արդյունավետ գործող կազմակերպությունների մասին, ինչպիսիք են ՇՀԿ-ն, ԵՏՄ-ն, ԲՐԻԿՍ-ը եւ այլն: Մենք մեր հարեւանների հետ շատ լավ հարաբերություններ ունենք»,- հավելել է նա:





























