Եթե ոսկե ձկնիկից հրաշքներ սպասենք, մենք կարող ենք հայտնվել կոտրված տաշտակի առջեւ: Այս մասին «ուղիղ միացման» ժամանակ ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ անդրադառնալով հարցին, թե ինչ երազանք կպահեր, եթե ոսկե ձկնիկ բռներ:
«Լավ կլինի հույս չդնել հեքիաթային կերպարների վրա, անհրաժեշտ է ամեն բան ինքնուրույն անել»,- ասել է Պուտինը:





























