ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն իր հրամանգրով նոր դատավորներ է նշանակել:
ՀՀ նախագահի հրամանգրում, մասնավորապես, ասվում է.
«Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 11-րդ կետով եւ հաշվի առնելով Արդարադատության խորհրդի 2016 թվականի մարտի 25-ի ԱԽ-6-Ե-8 եւ ԱԽ-6-Ե-9 որոշումներով ներկայացված եզրակացությունները` ո ր ո շ ու մ ե մ.
1. Աննա Դանիբեկյանին նշանակել Երեւան քաղաքի Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր:
2. Արսեն Նիկողոսյանին նշանակել Երեւան քաղաքի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր:





























