Հայաստանի Ազգային Ժողովում վաղը՝ ապրիլի 15-ին կայանալու է Հայաստանի խորհրդարանի պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի ու Ռուսաստանի Դաշնային Ժողովի Դաշնային խորհրդի պաշտպանության եւ անվտանգության կոմիտեի համատեղ նիստը։

ԱԺ մամուլի ծառայությունից հայնում են, որ սկզբից քննարկումը բաց կլինի, ապա դռնփակ նիստեր են կայանալու։

Նշենք, որ նիստի ընթացքում քննարկվելու են Հարավային Կովկասում ռազմաքաղաքական իրավիճակին, հայ-ռուսական ռազմական, ռազմատեխնիկական, ռազմարդյունաբերական ոլորտներին եւ միջազգային ահաբեկչության, ծայրահեղականության եւ այլատյացության հակազդմանը վերաբերող հարցեր:

Ապրիլի 16-ի առավոտյան, ՀՀ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի եւ ՌԴ ԴԺ ԴԽ պաշտպանության եւ անվտանգության կոմիտեի անդամները կայցելեն Ծիծեռնակաբերդի Հայոց ցեղասպանության հուշահամալիր: