Վարդենիս-Սոթք, Սոթք-Քարվաճառ ճանապարհը վերջին անգամ հիմնանորոգվել է 14 տարի առաջ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհների տնօրինություն» ՊՈԱԿ-ի գլխավոր տնօրեն Աշոտ Արշակյանը` նշելով, որ մինչեւ հոկտեմբեր նախատեսվում է հիմնանորոգել տվյալ  ճանապարհի հինգ ու կես կմ-ը:

«Այս տարի հինգ ու կես կմ. հիմնանորոգման տակ ա դրված, պետք է հիմնանորոգվի:  Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ մրցույթը երկու օրվա մեջ կհայտարարվի եւ մինչեւ սեպտեմբեր-հոկտեմբեր  այդ ճանապարհի հինգ ու կես կմ կհիմնանորոգվի: Մենք ունենք խնդիր  հինգ ու կես կմ հատվածում, մինչեւ Սոթք կունենանք շատ լավ ճանապարհ: ՀՀ Տրանսպորտի եւ կապի նախարարության  միջոցներով  է հիմնանարոգվելու, բայց շինարարությունն իրականացնելու են ճանապարհաշինարարները:  Մենք չենք կառուցում, մենք տվյալ դեպքում որպես պատվիարտու ենք հանդես գալիս»,-ասաց նա: