Ստամբուլում անցկացվող Իսլամական համագործակցության կազմակերպության խորհրդաժողովին մասնակցելու համար Թուրքիա մեկնած Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հանդիպումներ է ունեցել երկրի նախագահի ու վարչապետի հետ։

Թուրքական Rotahaber կայքի փոխանցմամբ՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը նախ հանդիպել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, որից հետո վարչապետ Ահմեդ Դավութօղլուի հետ։

Թուրքական կողմը ղարաբաղյան հարցում չի փոխել իր ագրեսիվ եւ մարդատյաց հռետորաբանությունը, Ադրբեջանի նախագահին կրկին վստահեցրել է, որ այդ հարցում Թուրքիան միշտ կանգնած է Ադրբեջանի կողքին։