Մոսկվայի գրականագետների կենտրոնական տանը կայացել է Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցին նվիրված «Հիշում եմ եւ պահանջում» հիշատակի երեկո:

Միջոցառման կազմակերպիչներն էին «Ռուս-հայկական համագործակցությունը» եւ «Երաժիշտներ հանուն խաղաղության» միջազգային նախագիծը:

Երեկոյին ներկա էին ՌԴ Պետդումայի խոսնակ Սերգեյ Նարիշկինը, ՀՀ ԱԺ խոսնակ Գալուստ Սահակյանը, «Սպրավեդլիվայա Ռոսիա» կուսակցության նախագահ Սերգեյ Միրոնովը եւ Մոսկվայի պատրիարքարանի արտաքին եկեղեցական կապերի բաժնի ղեկավար միտրոպոլիտ Վոլոկոլամսկի Իլարիոնը: Միջոցառմանը ելույթ են ունեցել դիվանագետներ, պատգանավորներ, կուսակցությունների անդամներ, սփյուռքի եւ ՀԿ-ների ներկայացուցիչներ: