Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ ուժերի շփման գծում քառօրյա մարտերի ընթացքում վիրավորման հետեւանքով անդամահատված զինծառայողները կպրոթեզավորվեն պետության հաշվին: Այս մասին այսօր՝ ապրիլի 14-ին, «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասել է ռազմական բժիշկ Արմեն Հովսեփյանը:

«Այս հարցով աշխատանքներ տարվում են, նրանք այս պահին բուժման շրջանում են, իսկ վերջնական բուժումից հետո պետությունն իր վրա կվերցնի այդ ծախսերը» ,-ասել է ռազմական բժիշկը:

Արմեն Հովսեփյանը նշել է, որ վիրավոր զինծառայողներից շատերը պիտանի են ծառայության, սակայն առանց վերջնական բուժում ստանալու ոչ մի զինծառայող չի վերադառնա ծառայությանը:

«Չեմ կարող ասել, թե քանիսն են, վերջնական բուժումից հետո պարզ կլինի, բայց վիրակապով զինվոր չի գնալու»,-ասել է ռազմական բժիշկը: