Երեւանի Թբիլիսյան խճուղու բնակարաններից մեկի ննջասենյակում այսօր՝ ապրիլի 14-ին, կնոջ դի է հայտնաբերվել:

Հայաստանի ԱԻՆ-ը հաղորդում է, որ  ժամը 17.47-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Թբիլիսյան խճուղու բնակարաններից մեկի դուռը փակ է (վարձակալը բացակայում է), իսկ ներսից գազի հոտ է զգացվում. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները բացել են բնակարնի դուռը. ննջասենյակում հայտնաբերվել է դի:

Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն: