83 տարեկանում մահացել է Խորհրդային Հայաստանի ղեկավարներից Սաբիր Նիկոլայի Ստեփանյանը: Նրա հրաժեշտի արարողությունն ընթանում է ապրիլի 14-ին Երեւանում:
1950-1960-ական թթ. Ստեփանյանն աշխատում էր Քաջարանի եւ Ագարակի պղնձամոլիբդենային հանքավայրերում, Փխրութի ոսկու հանքում եւ ղեկավարում էր Հոկտեմբերյանում նավթի եւ գազի խորը հորատման աշխատանքները: Ղեկավար պաշտոններ է զբաղեցրել մի շարք լեռնահանքային հաստատություններում: 1983-1986թթ. ղեկավարում էր ՀԽՍՀ գազիֆիկացման հանձնաժողովը
1986-ին Ստեփանյանը նշանակվել էր Պետական մատակարարման հանձնաժողովի նախագահ եւ այդ պաշոտնում մեծ աշխատանք է կատարել Սիպտակի երկրաշարժի հետեւանքների վերացման ժամանակ:





























