Քաղաքացի Ռուբեն Ա.-ն ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմին հայտնել է, որ 2015 թվականի դեկտեմբերի 6-ին կայացած ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի ընթացքում թիվ 9/1 տեղամասի հանձնաժողովի անդամները վերցրել են իր տեսախցիկը, իսկ ոստիկանության աշխատակիցները չեն միջամտել:

ՀՔԾ-ից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախապատրաստվել են նյութեր, որի հիման վրա վարույթն իրականացնող անձը որոշում է կայացրել հանցակազմի բացակայության հիմքով քրեական գործ հարուցելը մերժելու մասին:

Այնուհետեւ Երեւան քաղաքի դատախազը վերացրել է քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշումը եւ ՀՀ քրեական օրենսգրքի 149-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցել է քրեական գործ, որը ուղարկվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն եւ ընդունվել վարույթ:

Նախաքննությունը շարունակվում է: