2016 – 2017թթ ուսումնական տարվա համար Հայաստանի բուհերում պետպատվերի (անվճար) 1783 տեղ են իջեցրել: Այս մասին, այսօր՝ ապրիլի 15-ին, կառավարության նիստում հայտարարել է Կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանը՝ ներկայացնելով կառավարության համապատասխան որոշման նախագիծը:

Վճարովի տեղերը, այդ թվում մասնակի փոխհատուցմամբ, կկազմեն 19 հազար: Առկա ասպիրանտուրայում կլինի 144 տեղ, հեռակայում՝ 228 տեղ, իսկ միջազգային պայմանագրերի համաձայն՝ 20 ասպիրանտական տեղ:

Օրդինատուրայում կբացվի 95 տեղ, իսկ դոկտորանտուրայում՝ 13 տեղ:

Նշենք, որ պետպատվերով ընդունված ուսանողները, ինչպես նաեւ առկա ասպիրանտուրայում սովորողները բանակից տարկետում են ստանում: