Հայաստանում սիրիահայ վարորդներին նորից կազատեն վարորդական իրավունքի քննությունից: Այս մասին որոշումը կայացվել է Կառավարության ապրիլի 15-ի նիստի ժամանակ: Նրանց, ովքեր առաջին անգամ են դիմում վարորդական իրավունք ստանալու համար, դրանք կտրամադրվեն առանց քննության, մեկ տարվա ժամկետով:

Դրանից հետո նրանք սահմանված ժամկետում պետք է հանձնեն քննությունը: Հակառակ դեպքում փաստաթուղթը ուժը կկորցնի: Վարորդական իրավունք ստանալու համար պետք է ներկայացնել Սիրիայի վարորդական իրավունքը նոտարական թարգմանությամբ: