Երեւանի Հանրապետության փողոցի շենքերից մեկի 7-րդ հարկից  մարտի 25-ին բնակարանի պատուհանից իրեն նետած 75-ամյա կինն արդեն ապաքինվել է: Այս մասին  NEWS.am-ին հայտնեցին «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոցից. «Նա դուրս է գրվել արդեն, սակայն բուժումը պետք է դեռ շարունակի: Կարելի է ասել, որ լիովին ապաքինվել է, ուղղակի պետք է բժիշկների հսկողության տակ մնա»:

Նշենք, որ 75-ամյա Լ.Ռ.-ն բնակարանի պատուհանից նետվելիս ձեռքում գրություն է ունեցել «Ոչ մեկին չմեղադրեք»,   կինը «Շտապօգնության» ժամանումից հետո չի ցանկացել, որ իրեն օգնություն ցուցաբերեն:

Ավելի վաղ Հայաստանի ԱԻՆ-ից NEWS.am-ին հայտնել էին, որ պարզվել է որ դեռեւս չբացահայտված հանգամանքներում քաղաքացի 75-ամյա Լ. Ռ.-ն փորձել է ինքնասպանություն գործել եւ ցած է նետվել 10 հարկանի շենքի հարկերից մեկից:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը Լ. Ռ.-ն տեղի ուժերով հոսպիտալացվել է առաջին համալսարանական կլինիկա: