Սանկտ Պետերբուրգում բնակելի շենքում երեք շինարարներ ընկել են 14-րդ հարկի աստիճանավանդակից ու տեղում մահացել: Այս մասին հաղորդում են ՌԴ Քննչական կոմիտեի քաղաքային վարչությունից:

Միջադեպը տեղի է ունեցել ապրիլի 14-ին: «Ինտերֆաքսի» աղբյուրի փոխանցմամբ, մահացածները Տաջիկստանի քաղաքացիներ են, 20-24 տարեկան:

Դեպքի վայրի զննության ժամանակ քննիչները, մասնավորապես, պարզել են, որ շենքում չի եղել լույս, աստիճանաբազրիքներ եւ տարհանման ուղիներ:

«Կապստրոյ» շինարարական ընկերությունում, որտեղ աշխատում էին բանվորները, խուզարկություն է կատարվել, փաստաթղթեր են առգրավվել: