Ռուսաստաի փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինի արտահայտությունները վայել չեն մի մարդու, ով ներկայացնում է պետությունը: Այս մասին Կառավարության ապրիլի 15-ի նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարել է փոխարտգործնարարար Շավարշ Քոչարյանը: Քոչարյանի խոսքով նման խոսելաոճը չի կարող բնորոշ լինել պետական գործչին ու պաշտոնյային: «Ես ինքս երբեք չեմ կարող նման խոսակցական ոճ օգտագործել»,- հավելել է փոխնախարարը:
Հիշեցնենք, որ «Էխո Մոսկվի» ռադիոկայանի եթերում Ռուսաստանի փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինը հայտարարել էր, որ «պատերազմը հենց սառնարյունություն է պահանջում, այլ ոչ թե լղոզված քարոզչական լացուկոծ»: Նա նաեւ ասել էր . «չէ՞ որ ոչ թե զենքն է կրակում, այլ մարդիկ, ճիշտ չէ՞: Բայց ես նաեւ ուզում եմ եւս մեկ անգամ նշել, որ այդ ուղեւորությունից հետո (նկատի ունի Դմիտրի Մեդվեդեւի Հայաստան ու Ադրբեջան կատարած այցերը- խմբ.) սարսափելի երեսպաշտություն՝ կարելի է ասել словесный понос է սկսվել:





























