ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարությունը տեղեկացնում է, որ ապրիլի 15-ին` ժամը 12:30-ի դրությամբ, Մեղրու ճանապարհաշինական ընկերության աշխատակիցների կատարած լայնածավալ աշխատանքների արդյունքում Երեւան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման միջպետական ավտոճանապարհի 360-361-րդ կմ հատվածում տեղի ունեցած փլուզման հետեւանքները վերացվել են։

Ժայռաբեկորները հեռացվել են միջպետական ավտոճանապարհից, ճանապարհը մաքրվել է եւ այն արդեն երկկողմանի բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար:

Ժայռաբեկորները միակողմանի փակել են միջպետական ճանապարհը. դեռեւս կա փլուզման վտանգ