Քրդական բանվորական կուսակցության (PKK) ապստամբները լքում են Թուրքիայի տարածքը:
Թուրքական Taraf թերթի տվյալներով, կազմակերպության առաջնորդ Աբդուլլահ Օջալանը, ով ցմահ բանտարկության է դատապարտված Իմրալը կղզու բանտում, ապստամբներին հրաման է տվել լքել այն տարածքները, որտեղ մեծ է թուրքական զինվորականության հետ բախման վտանգը:
Մեկնաբանելով այդ լուրը՝ Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը հայտնել է, որ «Թուրքիան թույլ չի տա որեւէ ահաբեկչական կազմակերպության գործել իր տարածքում»: «Եթե նրանք դա հասկացել են, ուրեմն լավ է»,- ասել է Գյուլը:




























