Մակեդոնիայի խորհրդարանի նախագահ Տրայկո Վելյանոսկին որոշում է ստորագրել երկրում խորհրդարանական ընտրությունները հունիսի 5-ին նշանակելու մասին: Այս մասին հայտնել են խորհրդարանից, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Խորհրդարանի խոսնակը դեռ ապրիլի 9-ին էր հայտնել ըտնրությունների օրը նշանակելու մտադրության մասին՝ չնայած ընդդիմության բոյկոտին: Մակեդոնիայի սոցիալ-դեմոկրատական միություն ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Զորան Զաեւը բազմիցս նշել էր, որ իր կուսակցությունը չի ուզում մասնակցել հունիսի 5-ի ընտրություններին ընտրացուցակներում կասկածների առկայության եւ լրատվամիջոցների կողմից անկախ լուսաբանման հնարավորության բացակայության պատճառով:
Խորհրդարանն ապրիլի 7-ին ցրվել էր արտահերթ ընտրություններ անցկացնելու համար: Ի սկզբանե նախատեսվում էր, որ արտահերթ ընտրությունները կկայանան ապրիլի 24-ին, սակայն նախկին վարչապետ Նիկոլա Գրուեւսկու քաղաքական ընդդիմախոսները պահանջել էին ավելի շատ ժամանակ տալ ազատ ընտրություններին նախապատրաստվելու համար:





























