Հայաստանը միջազգային բոլոր կառույցներին Ղարաբաղի դեմ Ադրբեջանի ապրիլյան ագրեսիայի մասին փաստեր է ներկայացրել:

Նրա խոսքով՝ Հայաստանը համապատասխան փաստաթղթեր է ուղարկել բոլոր միջազգային կառույցներին՝ ՄԱԿ-ին, ԵԱՀԿ-ին, Եվրոպայի խորհրդին, ԵՄ-ին: «Բացի այդ, ՄԱԿ-ում անհրաժեշտ փաստաթղթեր են ներկայացվել մարդասիրական իրավունքի ոտնահարման մասին: Հստակ եւ գրավոր տեսքով ձեւակերպված է Ղարաբաղում տիրող իրավիճակը: Հայ դիվանագետներն ամեն օր հանդիպումներ են անցկացնում այն երկրներում, որտեղ գտնվում են»,- ասել է Քոչարյանը:

Մեկնաբանելով սոցիալական ցանցերում ՀՀ արտգործնախարար էդվարդ Նալբանդյանի հրաժարականի մասին պահանջները՝ Քոչարյանը միայն նշեց, որ իրենք հետեւում են մամուլին: