Ռուսաստանի Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի պատվիրակությունը կքննարկի հայ գործընկերների հրավերքը՝ այցելել Լեռնային Ղարաբաղ: Այս մասին NEWS.am –ի թղթակցին հայտնել է Դաշնության խորհրդի Պաշտպանության ու անվտանգության հարցերով հանձնաժողովի անդամ Ալեքսեյ Կոնդրատեւը Երեւանում ապրիլի 15-ին վերոնշյալ հանձնաժողովի եւ ԱԺ Պաշտպանության, ազգային անվտանգության ու ներքին գործերի մշտական հանձնաժողովի համատեղ նիստի ընդմիջման ժամանակ: Նիստի սկզբում՝ առավոտյան հայկական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը իր ռուս գործընկերներին հրավիրել էր այցելել Ղարաբաղ ու ծանոթանալ ադրբեջանական վերջին ագրեսիայի հետեւանքներին: Այս կապակցությամբ Կոնդրատեւը նշել է, որ հարցը կքննարկվի հայկական կողմի ու բոլոր շահագրգիռ կառույցների ու ուժերի հետ: «Եթե բոլոր կողմերն ու ուժերը համաձայնեն, եթե դա ուղղված լինի տվյալ տարածաշրջանում խաղաղության ու կայունացման ամրապնդմանը, ապա ինչու ոչ»,- ասել է նա:
Ռուս սենատոր. Կքննարկենք հայ պատգամավորների հրավերքը՝ այցելել Ղարաբաղ

Հասանելի է
русскийԹեմա




























