«Մադրիդյան սկզբունքների» քննարկումը ընդամենը ժամանակի անիմաստ կորուստ է՝ դա չի հանգեցնի ղարաբաղյան հարցի լուծմանը: Այս մասին ապրիլի 15-ին մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է Հայաստանի նախկին փոխարտգործնախարար, Արտակարգ ու լիազոր դեսպան Արման Նավասարդյանը:
Նրա խոսքով, Ադրբեջանը այդ սկզբունքների մասին խոսելիս մի բան է հասկանում, իսկ հայկական կողմը՝ բոլորովին այլ բան: «Ոչ մի խնդիր չի կարող լուծվել, քանի դեռ չի լուծվել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը: Մենք արդեն անցել ենք այդ ճանապարհը: գիտենք, ինչ է փախստականը, հանրաքվեն: Պարզ է մի բան՝ Լեռնային Ղարաբաղը երբեք չի լինի Ադրբեջանի կազմում: Իսկ Ալիեւը ոչ մի կերպ չի կարողանում համակերպվել այդ մտքին»,- նշեց Նավասարդյանը:
Հիշեցնենք, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը «Մադրիդյան սկզբունքները» հակամարտող կողմերին առաջարկել էր դեռ 2007-ի նոյեմբերին: Այդ սկզբունքները մասնավորապես նախատեսում են.
-Լեռնային Ղարաբաղի շրջակա տարածքների վերադարձ Ադրբեջանին
Լեռնային Ղարաբաղին ժամանակավոր կարգավիճակի տրամադրում, որը երաշխավորում է անվտանգություն ու ինքնակառավարում
Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի միջեւ միջանցքի բացում
Հետագայում իրավաբանորեն պարտադիր հանրաքվեի հիման վրա Լեռնային Ղարաբաղի վերջնական իրավական կարգավիճակի որոշում
Բոլոր ներքին տեղահանված անձանց ու փախստականների վերադարձ իրենց բնակության նախկին վայրեր
Անվտանգության միջազգային երաշխիքներ,այդ թվում խաղաղության պահպանման գործողություն
G
M
T
| Detect languageAfrikaansAlbanianArabicArmenianAzerbaijaniBasqueBelarusianBengaliBosnianBulgarianCatalanCebuanoChichewaChinese (Simplified)Chinese (Traditional)CroatianCzechDanishDutchEnglishEsperantoEstonianFilipinoFinnishFrenchGalicianGeorgianGermanGreekGujaratiHaitian CreoleHausaHebrewHindiHmongHungarianIcelandicIgboIndonesianIrishItalianJapaneseJavaneseKannadaKazakhKhmerKoreanLaoLatinLatvianLithuanianMacedonianMalagasyMalayMalayalamMalteseMaoriMarathiMongolianMyanmar (Burmese)NepaliNorwegianPersianPolishPortuguesePunjabiRomanianRussianSerbianSesothoSinhalaSlovakSlovenianSomaliSpanishSundaneseSwahiliSwedishTajikTamilTeluguThaiTurkishUkrainianUrduUzbekVietnameseWelshYiddishYorubaZulu |
|
AfrikaansAlbanianArabicArmenianAzerbaijaniBasqueBelarusianBengaliBosnianBulgarianCatalanCebuanoChichewaChinese (Simplified)Chinese (Traditional)CroatianCzechDanishDutchEnglishEsperantoEstonianFilipinoFinnishFrenchGalicianGeorgianGermanGreekGujaratiHaitian CreoleHausaHebrewHindiHmongHungarianIcelandicIgboIndonesianIrishItalianJapaneseJavaneseKannadaKazakhKhmerKoreanLaoLatinLatvianLithuanianMacedonianMalagasyMalayMalayalamMalteseMaoriMarathiMongolianMyanmar (Burmese)NepaliNorwegianPersianPolishPortuguesePunjabiRomanianRussianSerbianSesothoSinhalaSlovakSlovenianSomaliSpanishSundaneseSwahiliSwedishTajikTamilTeluguThaiTurkishUkrainianUrduUzbekVietnameseWelshYiddishYorubaZulu |
|
|
|
|
|
Text-to-speech function is limited to 100 characters





























