«ԱրմենՏել» ՓԲԸ-ն («Beeline» ապրանքանիշ) տեղեկացնում է, որ ս.թ. ապրիլի 18-ից Արցախում՝ 374 97 ցանցում ռոումինգում գտնվող Beeline բաժանորդների համար դադարում են գործել հետեւյալ սակագները` 5 դրամ/SMS եւ 5 դրամ/րոպե մուտքային զանգերի, ելքային տեղական եւ դեպի Հայաստան զանգերի համար:
Նշված ամսաթվից Արցախում կգործեն ռոումինգի հետեւյալ բազային սակագները՝ 60 դրամ/SMS եւ 45 դրամ/րոպե մուտքային զանգերի, ելքային տեղական եւ դեպի Հայաստան զանգերի համար:





























