ՀՀ Գլխավոր դատախազությունը սահմանապահներին օգնություն ուղարկելու վերաբերյալ՝ ԱԺ պատգամավոր Լեւոն Դոխոլյանի ֆեյսբուքյան հրապարակումը ուղարկել է ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչություն՝ դրա իսկությունը ստուգելու եւ ընթացքը լուծելու համար: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է դատախազության կայքից:
Նշենք, որ պատգամավորը դիմել էր բոլոր այն մարդկանց, որոնք մեծ քանակությամբ օգնություն են ուղարկում սահմանապահներին՝ հորդորելով նրանց անձամբ հանձնել օգնությունը զինվորներին։
«Այլապես`
1.Միջնորդ օղակները հավաքում են ֆիզիկական կամ իրավաբանական անձանցից տարաբնույթ օգնությունները, ամբողջը ուղարկում են իրենց կողմից եւ համապատասխան գումար դուրս գրում իրենց բյուջեից։
2. Օգնությունները վաճառվում են Հայաստանի կամ Արցախի խանութներում։ Պետք է հաշվի առնել, որ նմանատիպ իրավիճակներում ոմանք մեծ գումարներ են աշխատում»,- նշել էր նա:





























