Հայաստանում ոստիկանությունն անորոշ ժամանակով կասեցրել է webmoney էլեկտրոնային հաշվարկային համակարգը, որի միջոցով խաբեբաներն աշխատել էին մոտ 300 հազար դոլար գումար:

Իրավապահները հայտնաբերել են ընդհատակյա կազինոներ, որոնք աշխատում էին ինտերնետ-ակումբների անվան տակ: Ոստիկանության տարածած հաղորդագրության համաձայն՝ խաղային ավտոմատների սեփականատերերը միաժամանակ հանդիսանում էին webmoney-ի ներկայացուցիչներն ու պրովայդերները: