Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` ապրիլի 14-ից 15-ը հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 10 դեպքից բացահայտվել  է 9-ը: 

Բացահայտվել է գողության` 7, խարդախության` 10, յուրացման` 2, կողոպուտի եւ մաքսանենգության 1-ական դեպք:  Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու 1 եւ գողության 3 դեպք։

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 8 պատահար, ինչի հետեւանքով 9 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: