Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 1-ին գումարտակի 2-րդ վաշտի ծառայողները Երեւանի Խանջյան փողոցում գտնվող սրճարաններից մեկի մոտից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 42-ամյա Արմեն Ա.-ին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա հայտնել է, որ մի կնոջից գողացել է դրամապանակը:
Ձեռնարկված միջոցառումներով պարզվել է, որ նա դրամապանակը գողացել է թիվ 15 ավտոբուսում՝ 31-ամյա Անուշ Ղ.-ի պայուսակից:
Կատարվում է հետաքննություն:





























