Ֆուտբոլի մինչեւ 17 տարեկան աղջիկների աշխարհի առաջնության կիսաեզրափակիչ խաղում տպավորիչ գոլի հեղինակ դարձավ Ճապոնիայի հավաքականի խաղացող Կումի Յոկոյաման, որ Հյուսիսային Կորեայի թիմի հետ հանդիպման 70-րդ րոպեին շրջանցեց հինգ պաշտպաններին եւ խփեց հաղթական գնդակը: Ճապոնացիները հաղթեցին 2:1 հաշվով: Աղջկա գլուխգործոցը չափազանց նման է 1986-ի Մարադոնայի հայտնի գոլին` Անգլիայի դարպասը:
Իսկ Տրինիդադ եւ Տոբագոյում կայացած աշխարհի առաջնության հաղթողի կոչումը նվաճեց Հարավային Կորեայի թիմը, որը ճապոնացիներին հաղթեց հետխաղյա 11 մետրանոցներով: Հիմնական ժամանակում գրանցվեց ոչ ոքի` 3:3 հաշվով, լրացուցիչ ժամանակում էլ գոլ չեղավ, հաղորդում է Newsru-ն:




























